100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների. Փաշինյան

ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց, և Կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29078 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14593-ը՝ երեխաներ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով, ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների:

Մեր մյուս քույրերի և եղբայրների վճարումները կիրականացվեն նրանց կողմից քարտային հաշիվներ բացելուն զուգընթաց: Հումանիտար կենտրոնը, իհարկե, բոլորին կօգնի այս գործը հնարավորինս արագ կազմակերպելու համար»,- գրել է վարչապետը: