Մենք փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է օդային հարձակումները. ՊՆ ներկայացուցիչ

Մենք փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է օդային հարձակումները։ Այդ մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նաև հավելեց․ «Ունենք փաստեր, որ հետախույզներ, սպաներ իրականացնում են թուրքական ուժերը։ Բայց առանձին թուրքական վաշտի մասին փաստ չունենք»։

Ինչ վերաբերում է գերիների առկայությանը, Հովհաննիսյանն ասաց, որ քանի դեռ գերիների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չկա Հայաստանի ՊՆ-ից կամ Արցախի պաշտպանության բանակի կողմից, ինքն այդ մասին որևէ մեկնաբանություն անել չի կարող։