Գյումրիում հարձակում են գործել ռուսական ռազմաբազայի զինծառայողի և նրա կնոջ վրա

Գյումրիում հարձակում են գործել ռուսական ռազմաբազայի զինծառայողի և նրա կնոջ վրա: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Լրատվամիջոցը մանրամասնում է. «Մարտի 10-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում՝ Անի թաղամասի 3-րդ փողոցում, էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, որի ժամանակ նույն թաղամասի բնակվող, 40-ամյա Ռոման Ռոմանովը դուրս է եկել բակ, որպեսզի պարզի, թե երբ են տալու լույսերը:

Այնուհետև վերջինիս կինը՝ Սիրուշ Վ.-ն, ձայներ է լսել և տանից դուրս գալուց նկատել է, որ ամուսինը գետնին ընկած, դիմակավորված անհայտ անձի հետ քաշքշում են իրար:

Երբ կինը սկսել է բղավել, հարևաններին կանչել ու գոռացել, որ ահազանգելու է ոստիկանություն, դիմակավորված անձը դանակով հարձակվել է նաև իր վրա, որից հետո դիմել է փախուստի:

Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ամուսինները հայտնել են, որ իրենք ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժածներից Ռ. Ռոմանովը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում»: