«Առանց հեղափոխության հնարավոր չէ ունենալ նոր Հայաստան»,- այսօր «Անի պլազայում» հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը: Բայց նա շեշտեց, որ պետք է անել Սահմանադրական հեղափոխություն, որը ավելի դժվար է, քանի որ դժվար է դա իրականացնել առանց բռնի ուժի:
Նրա խոսքով՝ մարդկանց համբերությունը սպառվել է. «Մարդիկ պատրաստ չեն տեսնել այլեւս բանակում սպանություններ, պատրաստ չեն կյանքի թանկացման: Սահմանադրական հեղափոխությունն է, որ կանգնած է այսօր մեր ժողովրդի առջեւ»: Նա կոչ արեց ժողովրդին, քաղաքական ուժերին միավորվել՝ հասկանալի կարգախոսի շուրջ՝ Սահմանադրական փոփոխություններ. «Բոլորը կարող են համախմբվել այս կարգախոսի տակ: Ես գտնում եմ, որ մենք ունենք 20 տարվա փորձ, ինչի՞ այսօր կուսակցությունների նկատմամբ հանրությունն անվստահություն ունի: Որովհետեւ կառավարման մարմինների ընտրությունը վատ է լինում: Դառնում են ղեկավար մարմին, անում են ծրագիր եւ ինչ-որ կետից հետո կորցնում հանրության վստահությունը: Ես գտնում եմ, որ մենք կհասնենք հաջողության, եթե ունենանք ինչ-որ մի ֆորմատ, որի կառավարման մարմինները իրոք լինեն ընտրված, լինեն շարժման մասնակիցներից ընտրված: Այդ դեպքում ես վստահ եմ, որ Սահմանադրական բարեփոխումները կիրականացվեն: Այսօր խոսելու ժամանակը սպառվել է: Այս ընտրությունների ժամանակ մենք չկարողացանք դրդել այս իշխանություններին, որ հարգեն այս ժողովրդին: Դա մեր սխալն է, բայց դա չի նշանակում, որ այսօր մեր վրայից հանել ենք այդ պատասխանատվությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/19/245107/