ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը Ազգ օրաթերթի հարցին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը Ազգ օրաթերթի հարցին
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը Ազգ օրաթերթի հարցին

Հարց – Ինչպե՞ս կմեկնաբանեիք պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի միջև վերջին օրերին ծագած հակասությունների մասին մամուլի հրապարակումները:

Պատասխան – Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարների միջև հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը: Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել և մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձևերով և միտումնավոր շահարկվում են:

Ինչ վերաբերում է հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը և պաշտպանական գերատեսչության թափանցիկության և հաշվետվողականության պահանջին, ապա պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները և գոյություն ունեցող անվտանգային միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները, սակայն միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման և ֆինանսական ապահովության աղբյուր:

Medialab.am