Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Իսպանիայում երկու գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի, ավելի քան 179 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է RTVE հեռուստաալիքը՝ հղում անելով Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար տարածաշրջանի կառավարության ղեկավար Էմիլիանո Գարսիա-Պախեին։

«Մեր ունեցած վերջին տվյալներով՝ զոհվել է 68 մարդ»,- լրագրողներին հայտնել է նա։

Ողբերգական վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան՝ Մադրիդ–Անդալուսիա արագընթաց երկաթուղային գծում։ Մադրիդից Սևիլիա ընթացող գնացքը բախվել է առջևում կանգնած շարժակազմին։ Բախման հետևանքով երկու վագոն դուրս է եկել ռելսերից և ընկել բարձրությունից։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով՝ վթարի պատճառը համակարգչային խափանումն է եղել։ Անվտանգության համակարգի անջատման հետևանքով տարածքում վեց գնացք կանգ է առել, սակայն դիսպետչերները դրանցից մեկին թույլատրել են շարունակել ընթացքը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ողբերգության կապակցությամբ եռօրյա համազգային սուգ է հայտարարել։