Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են: Դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում:

Առերևույթ գործ ունենք ՓՌ-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ: Համապատասխան գրությունները քիչ անց կուղարկենք վարչապետի աշխատակազմ ու ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»: