Ոստիկանապետի հանձնարարությամբ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել

Ոստիկանապետի հանձնարարությամբ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել
Ոստիկանապետի հանձնարարությամբ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։

Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ , ոստիկանության պետի  հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»։

Խաժակյանի տեսաձայնագրությունը՝ ստորեւ։