Ժայռապայթեցման աշխատանքներ են կատարվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածին  ժայռապայթեցման աշխատանքներ են կատարվել:

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տեղեկացմամբ՝ պայթեցման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։