Համացանցում տարածվող լուրերը՝ Երևան քաղաքում թափառող շների մասսայական քնեցման վերաբերյալ, մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում են թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից՝ հորդորելով զերծ մնալ նման չհիմնավորված տեղեկություններ տարածելուց: Հիշեցնենք՝ երեկ համացանցում լուրեր էին տարածվում, որ կա որոշում՝ հուլիսի 1-ից թափառող շներին մասսայական քնեցնելու մասին: