Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում

Հուլիսի 28-ին, ժամը 16:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահելով՝ հայտնվել սելավատարում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և երկու ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմե­քենան։