Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ: