Թրամփը դժգոհ է Իրանի առաջարկից. բանակցությունները շարունակվում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ գոհ չէ Իրանի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից։ Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով նոր առաջարկ է փոխանցել, սակայն դրա բովանդակությունը դեռևս չի հրապարակվել։

«Նրանք ուզում են գործարք կնքել, բայց ես դրանից գոհ չեմ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանի ղեկավարությունը «շատ անհամաձայնեցված է» և բաժանված է երկու կամ երեք խմբի։

«Նրանք պահանջում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել»,- նշել է նա՝ հավելելով, որ հեռախոսային բանակցությունները շարունակվում են։