Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է․ Զգուշացում վարորդներին

Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ը, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վարորդներին հորդորում է լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։