60-ականների խողովակաշարերը փոխարինվել են նորով. Սարալանջ բնակավայրը մաքուր ջուր կունենա

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացրել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Սարալանջ բնակավայրի` օրվա կարգավորիչ ջրամբարի և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման ծրագիր:

Սարալանջի ջրագծերը կառուցվել են դեռևս վաթսունականներին և գտնվում էին անմխիթար վիճակում, բնակիչներին մատակարարվող ջուրը հաճախ մաքուր չէր` իր բոլոր բացասական հետևանքներով:

Իրականացված աշխատանքների շնորհիվ մաքուր ջուրն արդեն հասնում է համայնքի` հինգերորդ և վեցերորդ փողոցների 45 տնտեսությունների։

Ծրագիրն իրականացվել է կառավարություն, համայնք և հիմնադրամ եռակողմ գործընկերությամբ:

Պետբյուջեից ներդրումը կազմել է 4 միլիոն 900 հազար դրամ, համայնքի համաֆինասավորումը` 2 միլիոն 630 հազար դրամ:

ՀՏԶՀ-ի միջոցով այս տարի, համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված 76 ծրագիր է իրականացվում: Հագեցած է լինելու նաև 2021-ը՝ հանրապետության 10-ը քաղաք և 37 գյուղ խմելու ջրի խնդիր չի ունենա:

Այս մասին հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանը։