Անիի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկա հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել

Փետրվարի 22-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին նույն օրը։ Կասկածվողը հայտնաբերվեց Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին։

Գյումրիում բնակվող 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեներգործուն դեղահաբեր, սպիտակ փոշենման զանգված և այլն։

Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք իր օգտագործման համար են, ձեռք էր բերել անցած տարվա դեկտեմբերին՝ Գյումրիում։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։