ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցով։

«Նիստ հրավիրելու պահանջը մուտք է եղել, և մենք հույս ունենք, որ Իմ քայլի պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 24։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։