ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Այս մասին տղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ զինծառայողի զոհվելու լուրը հայտնի դարձավ հուլիսի 28-ին: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը հայտնել էր, որ ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։