Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 3-ին, ժամը 11.40-ին, Երևանի Ուլնեցու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 31-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մարտի 3-ին, ժամը 22.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղում, իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Հովո» բեռնատար ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա. «ԲՄՎի» 39-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցում «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Մարտի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21144»-ը հարվածել է 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։