Անհետ կորած Վահե Ապիկյանը գրություն է թողել, որ ցանկանում է ճգնավոր դառնալ․ Թովմաս Առաքելյան

Երևանում որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Վահե Ապիկյանը։ Հոգևորական Թովմաս Առաքելյանի փոխանցմամբ՝ պատանին տնից դուրս գալուց առաջ գրություն է թողել, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է ճգնավոր դառնալ։

«Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ 29.07.2026 թ. առավոտյան դուրս է եկել տանից՝ առանց որևէ մեկին տեղյակ պահելու, և չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից։ Անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր։

Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի՝ աղոթք կատարելու նպատակով, և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և սպասված լուրը հայտնել ընտանիքի անդամներին։

Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան՝ 093 99 56 28
Մայրիկ՝ Գայանե Իլինա՝ 077 05 19 72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան՝ 033 30 56 16»,- գրել է Թովմաս Առաքելյանը։

ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժինը որպես անհետ կորած որոնում է 2012 թվականին ծնված Վահե Ապիկյանին։

Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցում գտնվող իր բնակարանից և չի վերադարձել։

Վահե Ապիկյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112 հեռախոսահամարով։