Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։ Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։