Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ու նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Ապա գործակալությունը, զրույցի ընթացքում նրանք քննարկել են Ադրբեջանի ժամանակավոր նախագահությունը «Չմիավորման շարժում» կազմակերպությունում, Պաղեստինում վերջին իրադարձությունները, ինչպես նաև կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների մասին։

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժումից հետո սա Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հեռախոսազրուցն է։

Աղբյուր՝ Factor.am