12 տարի առաջ Թուրքիայում հնեաբանները հայտնաբերել էին Քրիստոսի աշակերտներից մեկի՝ Բառնաբասի կողմից գրված ավետարանի ձեռագիրը, սակայն այն ժամանակ դրա մասին նախընտրեցին լռել,-հայտնում է The Daily Mail-ը:
Ավետարանում կան տեղեկություններ այն մասին, որ Հիսուսն իրականում չի խաչվել: Այս կարծիքին են իրանցի գիտնականները, որոնց հետ բնականաբար համաձայն են նաև թուրք գիտնականները: Մասնագետները համոզված են, որ մագաղաթի պարունակությունը կապացուցի, որ իսլամն է միակ ճշմարիտ կրոնը:
Միգուցե գիտնականների այս հայտարարություններն ուշադրություն չգրավեին, եթե Վատիկանն էլ իր հերթին պաշտոնական հարցում չուղարկեր՝ ձեռագրերն ուսումնասիրելու համար: Ի դեպ, ձեռագիրը պահվում է Անկարայի Արդարադատության պալատում՝ խիստ հսկողության տակ:
Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ գտածոն հեղափոխություն կմտցնի կրոնների ոլորտում:
© Medialab.am