Բրենդամանիա՝ կեղծի ու իրականի եւ պաշտպանվածության մասին․ «Ալամեզոն» Բլոգ

Բրենդամանիա՝ կեղծի ու իրականի եւ պաշտպանվածության մասին․ «Ալամեզոն» Բլոգ
Բրենդամանիա՝ կեղծի ու իրականի եւ պաշտպանվածության մասին․ «Ալամեզոն» Բլոգ

Այս օրերին նորաձևության հիմնադիր երկրներից մեկում՝ Ֆրանսիայում հսկայական զեղչեր են մինչև 80%, անգամ 90%֊անոց զեղչեր։ Ես էլ մտածեցի, որ իսկը ժամանակն է անդրադառնալու այս թեմային։

Հետաքրքիր է, որ իրենք` ֆրանսիացիները շատ ավելի հանգիստ են վերաբերվում նորաձևությանը, լավ գիտակցելով, որ այն երկրի բյուջեն լցնող կարևոր մասերից է: Երկիրը խստորեն վերաբերվում է ցանկացած կեղծ ապրանքի։

Հիշեցի մի դեպք, թե ինչպես Փարիզի օդանավակայանում տուգանեցին մայրիկիս, որ առանց տեսնելու, ուրիշի խնդրանքով կեղծ LV պիտակով գոտի էր բերել մեր ծանոթին: Առաջարկեցին կամ տեղում երկրի տուրքը վճարել կամ սպասել , որ LV ի ներկայացուցչի հետ բանակցեն:

Իհարկե ում համար բերել էր, նա էլ վճարեց 200€: Փաստը մնաց` երկիրը հնարավորինս հետևում է բրեդային իրերի իրացմանը, որպեսզի գումարը գնա բյուջե այլ ոչ կողմնակի մարդկանց: Անգամ Մոնակոյում Ֆրանսիայից` Իտալիա անցնող զբոսաշրջիկներին զգուշացնում են, որ վերադառնալիս իրերը ստուգվելու է և կեղծ ապրանք գնողները տուգանվելու են: Իհարկե կեղծ լինում է էստեղ ևս, բոլորին չես կարող հսկել, իրացնողներին միգուցե, բայց ոչ կրողներին: Հիմնականում նախկին խՍՀՄ երկրների ներկայացուցիչներն են կեղծ բրենդային իրեր կրողները: Չեչեններ, հայեր, վրացիներ, ինչպես նաև թուրքերը և արաբները: Իսկական բրենդային հագուստ շատ քչերն են կրում, ոչ թե անհասանելիության պատճառով, այլ շատերը նպատակահարմար չեն գտնում բրենդային հագուստի վրա մեծ միջոցներ վատնել:

Կոկո Շանելն ասում էր. «Չափազանց թանկ հագուստը ծերացնում է» և իսկապես, բրենդային հագուստ և աքսեսուարներ հիմնականում 50֊ն անց մարդկանց հագին եմ տեսնում: Երիտասարդները նախընտրում են բրենդային սպորտային հագուստ, որը բավականին մատչելի է, չեմ կարող վերագրել լյուքս կարգի հագուստին գները տատանվում են 30 000 դրամից 60 000 դրամի սահմաններում, և ֆրանսիական աշխատավարձի համեմատ շատ մատչելի են:

Իհարկե, տոներին եւ նախատոնական օրերին սկսվում են իրապես մեծ զեղջերը։  Դե իսկ լյուքս կարգի հագուստի վրա զեղչեր չեն լինում, ինչպես նշեցի, այն մեծ եկամուտ է բերում նպատակահարմար չի ընդհանրապես զեղչեր անել: Սակայն, Ֆրանսիայում եւ Հայաստանում գներ իրար հետ համադրելով շատ զարմացել էի։ 

Օրինակ, շատ էի զարմացել, երբ Հյուսիսային պողոտայի հայտնի էլիտար բրենդային խանութներից մեկում Lanvin պայուսակը գինն անցնում էր 1 000 000 դրամի սահմանագիծը,  այնինչ նույնն այստեղ` կեսից էլ ցածր արժեք ունի։ Այսինքն, արդեն իսկ շատ թանկ բրենդային իրերը Հայաստանում կրկնակի, եռակի թանկ են։ Թե այստեղ դա նորմալ է և աչք չի ծակում, պաշտոնապես 900 000 աղքատ բնակիչ ունեցող Հայաստանի համար, որը կազմում է բնակչության առնվազն մեկ երրորդը, այսինքն, ամեն երրորդ մարդ աղքատ է համարվում,  դա ամենաքիչը տարօրինակ է:

Բայց, դե հույս ունեմ, այս սուպեր թանկ ապրանքները գոնե կեղծ չեն, ինչը չեմ կարող ասել Հայաստանում վաճառվող օծանելիքի եւ շպարի պարագաների մասին։

Քույրս, ով նոր է վերադարձել Հայաստանից, ասաց, որ այդ ոլորտում իրավիճակն իսկապես շատ տխուր է․

– Տեսա բրենդային կոսմետիկա վաճառող քանութի տեսականին, նույնիսկ անզեն աչքով էր երևում խայտառակ կեղծը:

Եվ դա իհարկե ստորություն է, խարդախություն և ցավոք ոչ մեկ անգամ չի փորձում դրա դեմ պայքարել, մարդիկ գումար են տալիս, տեղը ստանում Դուբայից բերած կեղծ ապրանք , որ Հայաստանում ապրողը չի տարբերի երբեք:

Սակայն, մտահոգությունը միայն դա չէ։ Կա ևս վտանգավոր մի խնդիր, այդ տեսակ կոսմետիկան վտանգավոր է, երբեք չես իմանա ինչ են խառնել կամ ինչով փոխարինել, արդյունքում մաշկին հասցնում է վնաս եթե ոչ էլ ավելի վտանգ: Օծանելիքի վիճակը ևս տխուր է, խանութներից մեկի ծանոթ վաճառողուհին, անոնիմ մնալու խնդրանքով քրոջս ասել էր։ 

-Վաճառվող տեսականու մեջ մեզ մոտ մի քանիսն օրիգինալ է, մնացածը՝ կեղծ։  Ընդհանուր պարծիայի 80% կեղծ է, ում բախտը բերի֊բերի։

Ֆրանսիական օծանելիքը համաշխարհային համբավ ունի: Անհատական հարուստ և գեղեցիկ, մեկ տուփը կարող ես օգտագործել մեկ ամբողջ տարի , այնքան կայուն և շքեղ բույր ունի:

Ֆրանսիացիները օծանելիքի վրա գումար չեն խնայում, սա ևս ոճի մասնիկ է, սակայն, ինչ ցավալի է, որ Հայաստանում վճարելով ավելի քան Ֆրանսիայում է մարդիկ հաճախ ստիպված են օգտագործել անհայտ ծագումով կեղծը՝ քանի որ վերահսկողություն չկա, եւ այստեղ տուժողը միմիայն սպառողն է։ Շատերը հաստատ կհիշեն, թե Ֆրանսիայից Հայաստան նվեր ստացած օծանելիքը, կամ Եվրոպայից՝ Հայաստան օդանավակայաններում գնածի որակը ինչ տարբեր է։ Ցավալի է, չէ՞։

Կարծում եմ, բրենդային կեղծ գոտու համար երկու հարյուր եվրո տուգանքը փոքր չէ, բայց սա մի քայլ է, որով պաշտպանում են սպառողին, որ դժվարությամբ վաստակած գումար չվատնի եւ խաբեության զոհ չդառնա։

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog