«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր քվեարկեց Երևանի թիվ 8/20 ընտրատեղամասում՝ հայտարարելով, որ իր ակնկալիքը «հայ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն է»։
Նա նշեց, որ քաղաքացիները ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվեն պետությանը, անկախությանը, ապագային և խաղաղությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ։ Հարցին՝ պատրա՞ստ է մեծամասնություն չունենալու դեպքում աշխատել ընդդիմությունում, Փաշինյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինչ որոշի, այն էլ կանենք»։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը և ընտրություններից հետո Մոսկվա մեկնելու մասին իր ավելի վաղ հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց. «Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ»։
Նա նաև պնդեց, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չի տեսնում։
Հարցին՝ եթե մեծամասնություն չհավաքի, պատրաստ կլինի՞ հանդես գալ ընդդիմության դիրքերից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինչ որոշի, այն էլ կանեմ»։



















