Մարտունի քաղաքում ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է. երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է:

Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:

Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակը։