ՀՀ նախագահի պաշտոնական կայքն արդեն հասանելի է նաև ֆրանսերեն

Հայաստանի Հանրապետության նախագահի  պաշտոնական կայքն արդեն  ներկայացված է  նաև ֆրանսերեն լեզվով՝  www.president.am/fr/: Հանրապետության նախագահի գործունեությունը լուսաբանող տեղեկատվությունը, նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետև հասանելի կլինեն ֆրանսախոս հանրության, այդ թվում՝ նաև սփյուռքի ֆրանսախոս հայության համար:

Հասարակայնության հետ կապերի վարչություն