Նորաոճ նստարաններ` Գորիսում. լուսանկարներ

Նորաոճ նստարաններ` Գորիսում. Նստարանների ձևի ընտրությունը համայնքի ակտիվ երիտասարդներինն է։

Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ կարևորելով գեղեցիկ համայնք ունենալու սկզբունքը՝ Գորիսում տեղադրվել են հետաքրքիր ոճով պատրաստված նստարաններ: Ծրագիրը իրականացվել է Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում` «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում։

Նախաձեռնության նպատակն է ունենալ առավել գեղեցիկ, հարմարավետ անկյուններ Գորիսում։ Պլանավորվում է տեղադրել ընդհանուր առմամբ 17 նստարան:

Нет описания фото.
Нет описания фото.
Нет описания фото.
Нет описания фото.