Ֆինանսական հաշվետվություն՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման միջոցառումների շրջանակներում իրականացված ծախսերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404

Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229

ՀՀ Առողջապահության նախարարություն