Նախկին իշխանությանը պատկանող լրատվամիջոցների նպատակն է լարել իշխանությանը հանրության դեմ․ Ալեն Սիմոնյան

Մենք բոլորս այսօր շատ լավ գիտենք, որ մեդիադաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին, այսօր «Քաղաքացիական պահմանագիր» կուսակցության վարչության նեղ կազմով նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ է նշանակում վարչապետի հայտարարությունը, թե նախկինում լրատվամիջոցների 90  տոկոսը ֆինանսավորվել են իշխանությունների կողմից, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հայտարարությամբ վարչապետն ամեն ինչ ասել է, և ինքն ավելացնելու ոչինչ չունի։

Նրա խոսքով, լրատվական դաշտում այսօր հրապարակվող տեղեկությունների 50 տոկոսը խեղաթյուրված է, կոնտեքստից կտրված և իրականությանը չի համապատասխանում։

«Ակնհայտ է, որ արվում է ամեն ինչ գլխավոր նպատակի համար՝ լարել իշխանությանը հանրության դեմ և արդարացնել վճարողի սպասումները և կառավարության ձեռքբերումները չներկայացնելով ներկայացնել կոնտեքստից կտրված իրավիճակներ», -նշել է Սիմոնյանը։