Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 20-ի

Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ: Այդ մասին հայտնել Է Covid-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Համաճարակաբանական հետաքննության արդյունքների համաձայն, բոլոր պացիենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել Էին Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են եւ մեկուսացված են ինֆեկցիոն հարկաբաժիններում:

Պարզվել Է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են: Այսպիսով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել Է 20-ի (Չինաստանի երկու քաղաքացի, Իտալիայից վերադարձած 17 ռուսաստանցի եւ մեկ իտալացի):