Հայփոստ ՓԲԸ-ը հայտնում է, որ նոր նամականիշ է նվիրել վտանգված բնության թեմային:
«Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում:
«EUROPA» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:⠀Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված քարարծիվ գիշատիչ թռչունը՝ հայկական լեռների խորապատկերին:⠀Դիզայնի հեղինակն է Ռեմ Սահակյանը։⠀
Հիշեցնենք, որ բոլոր նամականիշները կարելի է ձեռք բերել Հայփոստի «Ֆիլատելիստական անկյուն» խանութ-սրահից»։