Որքան են վճարել Միկոյանի ժառանգները Տարոն Մարգարյանին

Որքան են վճարել Միկոյանի ժառանգները Տարոն Մարգարյանին
Որքան են վճարել Միկոյանի ժառանգները Տարոն Մարգարյանին

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հիշեցրել է, որ հենց Անաստաս Միկոյանի ստորագրությամբ է տեղի ունեցել Կատինի ողբերգությունը, որտեղ գնդակահարվել է 22 հազար լեհ սպա: Նա նաեւ հիշեցրել է, որ Միկոյանը խորհրդային իշխանությանը խնդրում էր ավելացնել գնդակահարվող հայերի թիվը:

Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի որոշման կապակցությամբ քննարկումներն աստիճանաբար բացահայտում են հայի չարագույժ ու հրեշավոր կերպարը, ով մասնակից է խորհրդային ժամանակաշրջանի բոլոր ծանր հանցագործություններին: Նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, կապված ինչպես 30-ականների բռնությունների, այնպես էլ հայկական պետականությունը ոչնչացնելու հետ: 

Ո՞ւմն է արձանը տեղադրելու նախաձեռնությունը: Կարելի է ենթադրել, որ Միկոյանի ժառանգներինը, ովքեր ցանկանում են, որ պատմական հայրենիքում պահպանվի նրա մասին հիշողությունը: Սակայն, եթե խնդիրը միայն հարազատները լինեին, Տարոն Մարգարյանը դժվար թե համառեր այսքան փաստեր հրապարակվելուց հետո: Հայաստանը բառացիորեն ցնցված է այդ որոշումից, եւ այն, որ Տարոնը պնդում է այդ որոշումը, նշանակում է, որ կան այլ «խթաններ»: Կարդալ ավելին