Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել միայն Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ հայաստանաբնակ քաղաքացիները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։

Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները»։