Արցախի նախագահը Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները․ Տեսանյութ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները։ Այդ կապակցությամբ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներԱյսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:

Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:

Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»:

ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին եմ հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

Սիրելի ‘ հայրենակիցներԱյսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում: Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի:https://we.tl/t-zaMPZQxIDH

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Thursday, October 15, 2020