ԱՄՆ-ում սկսել են քննարկել Թրամփի իմփիչմենթի հարցը․ Հարյուրավոր զինվորականներ հսկում են Կապիտոլիումը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը սկսել է քննարկել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտնելու հարցը։ Այն հասունացել էր հունվարի 6-ին, երբ Փրկենք Ամերիկան արշավի շրջանակներում Թրամփի կողմնակիցները հարձակում էին գործել Կապիտոլիում ու անկարգություննր իրականացրել շենքում, կոնգրեսականների աշխատասենյակներում։

Մասնավորապես, դեմոկրատ կոնգրեսականները Թրամփին մեղադրում են խռովություններ հրահրելու մեջ: Առնվազն հինգ հանրապետականներ ասել են, որ կաջակցեն դեմոկրատների նախաձեռնությանը։

Քննարկմանը զուգահեռ ԱՄՆ ազգային գվարդիայի հարյուրավոր զինվորականներ հսկում են Կապիտոլիումը։