Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Միլան-Երևան-Միլան երթուղով

Wizz Air ավիաընկերությունը 2023 թ. հունվարի 10-ից մեկնարկելու է Միլան-Երևան-Միլան երթուղով չվերթերը: Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: