Արենիի համայնքապետարանը հորդորում է 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով

Արենի բնակավայրում խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում: Այս մասին հայտարարություն է տարածել Արենիի համայնքապետարանը:

«Հայտնում ենք` Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին այն մասին, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։ Ուստի խնդրվում է` 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով։

Հայցում ենք ձեր ներողամտությունը։