Խոսքի ազատության վիճակը բարելավվել է Հայաստանում․ Լարիսա Մինասյան. Տեսանյութ․ Factor.am

«Խոսքի ազատության վիճակը Հայաստանում բարելավվել է։ Մենք սա գիտենք, թե՛ 2018 թվականի արդյունքներով, թե՛ 2019 թվականի արդյունքներով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Նա նկատեց, որ ժողովրդավարությունը պրոցես է, և չկա երկիր, որտեղ այդ պրոցեսն ավարտուն է: «Կան պրոբլեմներ Ոստիկանության անհամաչափ վերաբերմունքի հետ կապված, դրա մասին հայտարարություններ արել են մի շարք լրատվամիջոցներ, նախկին և ներկա գործընկեր կազմակերպություններ։ Իհարկե, արել ենք և կանենք, կփորձենք, որովհետև իսկապես չի փոխվել, իսկապես չկա արդյունքը։ Ժողովրդավարությունը պրոցես է, ու եթե ստանդարտը չի պահպանվում, պետք է միջոցներ ձեռնարկել։

Մարդու իրավունքների հանդեպ ոտնձգություն կատարվում է ամենուրեք, հարցն այն չէ, որ չպետք է կատարվի, եթե կատարվում է, դա վատ է, ժողովրդավարության ամենակարևոր չափանիշն այն է, թե ի՞նչ է անում, ինչպե՞ս է անդրադառնում հանրությունը, իշխանությունը այդ ոտնձգություններին։ Կան մեխանիզմներ նախ բացահայտելու, հայտնաբերելու, ի ցույց դնելու և ապա՝ իրավունքը վերականգնելու։ Այդ իրավունքը վերականգնելու գործընթացը, թերևս, ամենակարևորն է և ամենադժվարն է»,- ասաց Լարիսա Մինասյանը։ Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։