«Գեղարդ» երգեցիկ խումբն արժանացել է «Գրան պրի» և «Ոսկե» մրցանակների

«Աշխարհին խաղաղություն» երգչախմբային միջազգային մրցույթ-փառատոնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան) երկու անվանակարգում արժանացել է «Գրան պրի» և «Ոսկե» մրցանակների:

Խմբավար Անահիտ Պապայանին շնորհվել է «Երգչախմբի լավագույն խմբավար» մրցանակը: