Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ ՀՀ քաղաքացու կյանքը գին չունի․ վարչապետը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին։

Անդրադառնալով Մարտի 1-ի հարցի վերջնական լուծմանը Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է ՀՀ կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում»:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։