Ընդունում եմ իմ սխալը․ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել Անի Սամսոնյանից

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրել ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից խորհրդարանի ամբիոնից հնչած իր ելույթում վիրավորական արտահայտությունների համար։

«Այն արտահայտությունը, որի համար ինձ քննադատում եք, ես համարում եմ սխալ։ Ընդունում եմ իմ սխալը։ Ելույթի ժամանակ ես պետք է զսպեի իմ ջղայնությունը։ Վատ բան նկատի չեմ ունեցել, միգուցե դա եղել է ջղայնությունից, լարվածությունից։ Վատ բան չեմ տեսնում և որպես ԱԺ պատգամավոր, որպես հայ տղամարդ ասում եմ՝ վատ բան եմ արել», -եթերում ասել է Սիմոնյանը։

Ազգային ժողովի փոխխոսնակի արտահայտությունները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին սոցիալական ցանցում բուռն քննարկումների առիթ են հանդիսացել:

«Տիկին Սամսոնյան, առաջարկում եմ ձեզ իմ մասին քիչ խոսել, որովհետև ես ամուսնացած եմ։ Որովհետև իմ մոտ տպավորություն է, որ ձեր մոտ ինչ-որ մանիակալ բան կա։ ես ձեզ չեմ պատասխանի, ես պատասխանելու եմ ձեր փեշի հետևում թաքնված Էդմոն Մարուքյանին», -ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտարարել էր Սիմոնյանը։

Բարի երեկո

Gepostet von Alen Simonyan am Dienstag, 28. April 2020