Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է,որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է ապրիլի 28-ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակներ՝ հակամարտության ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծի իրադրության վրա», – նշել է Տասմագամբետովը: