Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում են եվրասիական ինտեգրացիայի, ընդհանուր աշխատաշուկայի, ծառայությունների միասնական շուկայի ԵԱՏՄ ներքին շուկայի ձևավորման, էներգետիկայի հետ կապված հարցեր:

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ղեկավարները, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: