Նոր Կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ կենտրոնի կայքի առանձին բաժնում առկա է հավաստի և թարմացված տեղեկատվություն կորոնավիրուսային վարակի (COVID-19) վերաբերյալ, որը գրանցվել է 2019 թ. վերջին Չինաստանում։

Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի  շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»։

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման ինտերակտիվ քարտեզ