Էջմիածին-Երևան ճանապարհին բախվել են ավտոամբարձիչը և «Honda CR-V»-ն․ կա տուժած

Հուլիսի 24-ին` ժամը 16։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են ավտոամբարձիչը (վարորդ՝ Գ․ Հ․) և «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտա­պօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։