Վարչական դատարանը անվավեր է ճանաչել ԿԸՀ որոշումը, որով Նիկոլ Փաշինյանի՝ ընտրության նախօրեի ուղիղ եթերը որակվել էր որպես քարոզչություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հայտնում են․

Վարչական դատարանը անվավեր է ճանաչել ԿԸՀ 19․06․2021 թվականի որոշումը, որով ԿԸՀ-ն Նիկոլ Փաշինյանի՝ ընտրության նախօրեի ուղիղ եթերը որակել էր որպես քարոզչություն և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառել նախազգուշացում։

Դատարանը փաստել է, որ նշված ուղիղ եթերը որպես քարոզչություն որակվել չի կարող։