Հերթական ահասարսուռ հանցագործությունը ստիպեց, որ ընտանեկան բռնությունը դատապարտող ելույթ ունենամ. Համազասպ Դանիելյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Ազգային ժողովում իր ելույթի տեսագրությունը և գրառում կատարել.

« Երեկ տեղի ունեցած հերթական ահասարսուռ հանցագործությունը ստիպեց, որ ընտանեկան բռնությունը դատապարտող ելույթ ունենամ:

Թեև հուզմունքս և զայրույթս թույլ չտվեցին պատշաճ կերպով տեղ հասցնեմ ասելիքս՝ հույս ունեմ, որ հատկապես մարտի 8-ին ընդառաջ կխորհենք, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ ունի անելու բռնության դեմ պայքարի գործում»:

https://www.facebook.com/DanielyanHamazasp/videos/665511663989297/