ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին, որը չի հաջողվի զսպել.Factor

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին, որը չի հաջողվի զսպել:

«Կենսաբանական տեսանկյունից, անկասկած, այն է, որ մի ժամանակ կհայտնվի մեկ այլ վիրուս, որը մենք պարզապես ի վիճակի չենք լինի զսպել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:

ԱՀԿ-ի ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է դասեր քաղել ներկայիս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար: Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, համաշխարհային հանրությանն անհրաժեշտ է «ուժեղացված» ԱՀԿ, նոր ֆինանսական մեխանիզմ ՝ պանդեմիաների դեմ պայքարն ապահովելու համար և ավելի արդյունավետ կառավարում ՝ առողջապահության ոլորտում սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհրդի ստեղծման և պանդեմիաների դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրման միջոցով:

Պաշտոնյան ավելի վաղ հիշեցրել էր ԱՀԿ-ի նպատակի մասին՝ մինչև տարեվերջ պատվաստել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 40 տոկոսին։ Գեբրեյեսուսն ընդգծել էր, որ դրան հասնել հնարավոր կլինի, եթե միայն երկրներն ու պատվաստանյութերի մատակարարումները վերահսկող ընկերությունների հայտարարությունները համընկնեն նրանց գործողությունների հետ։

Կազմակերպության ղեկավարը կոչ էր արել այդ ցուցանիշին հասած երկրներին պատվաստանյութեր տրամադրել բաշխման միջազգային COVAX մեխանիզմի շրջանակում։ Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 242 մլն դեպք, ավելի քան 4,9 մլն մահ։

Այս մասին հայտնում է factor.am-ը: