4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն. ՀՀ ՊՆ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը:

Նորակոչիկներին շնորհավորել ու բարի ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը: